Thursday, March 19, 2015

Armenian Queen Nvard with Her Son Cardos at Semiramis

"Armenian Queen Nvard with Her Son Cardos at Semiramis", 58"x40", oil on linen (2015)

Գրեց՝ Ս.Ասմարյանը

Rubik Kocharianի /ԱՄՆ/ հայ ժողովրդի վաղնջական ժամանակների պատմագրության թեմայով նոր նկարը, "Armenian Queen Nvard with Her Son Cardos at Semiramis", 58"x40", oil on linen (2015)
ՆՎԱՐԴԸ ՇԱՄԻՐԱԿԵՐՏՈՒՄ ՇԱՄԻՐԱՄԻՆ Է ՀԱՆՁՆՈՒՄ ՈՐԴՈՒ՝ ԿԱՐԴՈՍԻ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՀԱՅՈՑ ՆՎԱՐԴ ԵՎ ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ՇԱՄՒՐԱՄ ԹԱԳՈՒՀԻՆԵՐԻ ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հայ պատմիչ Մովսես Խորենացին վավերագրել է Հայքի (Հայաստան) արքա Արա
Գեղեցիկի և Ասորեստանի Շամիրամ թագուհի միջև ծավալված սիրային
նամակագրության և նրան տիրանալու նպատակով սանձազերծած պատերազմի
պատմությունը: Արա Գեղեցիկը սպանվում է: «Երբ հայոց զորքը պատրաստվում էր
նորից պատերազմելու», Շամիրամը հայտարարեց, որ «Ես իմ աստվածներին
հրամայեցի նրա (Արա Գեղեցիկ) վերքերը լիզել, և նա կկենդանանա…»: Սակայն
ամենի ինչ վերջացավ, երբ Շամիրամը անկարող գտնվեց վերակենդանացնել մեռած
Արա Գեղեցիկին:
Խորենացին հայտնում է, որ Վանա ծովակի ափին «…Արայի մահից հետո Շամիրամը
շինում է քաղաք», գետի ամբարտակ և իր տունը՚: Հայոց արքայի դեմ իր կանացի
կատաղի կրքի պատճառով պատերազմ սանձազերծած Շամիրամը, Նինվեում
վարկաբեկվեց, և այժմ նրան անհրաժեշտ էր ինչ-որ նշանակալի ձեռնարկում, որը
կբարձրացներ նրա հեղինակությունը: Շամիրամը որոշեց, և մեծամեծ նվերներով
դեսպանություն ուղարկում հայոց Նվարդ թագուհու մոտ՝ ի ցույց դնելով իր
«խաղաղասիրական նպատակը», Նվարդ թագուհուց պահանջելով իրեն հանձնել Հայոց
տասներկուամյա արքայազն Կարդոսի խնամատարությունը:
Հայոց արքունիքը դեմ էր Շամիրամի այդ առաջարկությանը, սակայն այլ կարծիք
ուներ Նվարդ թագուհին: Կորցնելով Արա Գեղեցիկ արքա ամուսնուն, այժմ նա
մտադիր չէր բախտախաղի դնել նաև որդու ճակատագիրը: Կար նաև էական խնդիր՝
պահպանել Հայքի անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Հայոց
թագուհին իր վրա վերցրեց Շամիրամի հետ հարաբերությունների բարելավման
պատասխանտվությունը, որոշելով, որ արքայազն Կադրոս որդու ճակատագիրը
տնօրինելու էր որպես թագուհի և որպես մայր, հայտարարելով, որ անհրաժեշտ
էր նահանջել ժամանակին, ինչն ինքնասիրությունից վիրավորված, չէր արել Արա
Գեղեցիկը՝ հատուցելով իր կյանքով:
Մանկահասակ որդու խնամատարությունը անձամբ Շամիրամին ներկայացնելու
պատվերակությունը գլխավորեց Նվարդ թագուհին: Երկու ոխերիմ թշնամիների՝
Հայոց Նվարդ թագուհու, և Ասորեստանի Շամիրամ տիկնոջ, դեմ առ դեմ
հանդիպումը, տեղի ունեցավ Վանա լճի ափին Շամիրամի կառուցած նոր քաղաք -
ամառանոցում:
Արքայասպան Շամիրամը լալկվեց իր առաջ տեսնելով Արա Գեղեցիկ ամուսնու մահը
դեռևս սգացող Նվարդ կնոջը, նաև թագուհու կողքին զգաստ ու ձիգ կանգնած Արա
արքայի որդուն. պատանին շողշողում էր արքայազնի զգեստների մեջ: Շամիրամին
գրավեց պատանու արտակարգ գեղեցկությունը և Արա թագավորի նմանությունը:
Հայոց թագուհու կողքին կանգնած էր պատանի արքայազն՝ իր լեռների պես
հպարտ, նաև մեծամիտ ՝ Շամիրամին ցուցանելով, որ ինքը թոռն էր Արամ
թագավորի և որդին՝ Արա Գեղեցիկի: Շամիրամն ապշահար էր Նվարդի կանացի
գեղեցկությամբ, որի հմայքով տարված, Արա Գեղեցիկը չտրվեց Շամիրամի
առաջարկած աշխարհիկ և արքունի գայթակղություններին: Շամիրամի առջև
կանգնած էր հայոց գեղանի թագուհի Նվարդը՝ սլացիկ հասակ, հմայիչ դեմք, և
արքա ամուսնուն սպանած Շամիրամի հանդեպ իր մեջ կուտակված մեղադրանքով, և,
վրեժխնդրությամբ՝ խոսուն աչքեր:
Շամիրամի առաջ գլուխ խոնհարելու փոխարեն, Նվարդը վեր բարձրացրեց աջը,
բարձրաձայն և խրոխտ ձայնով, որ լսեին այդ տեսարանից քարացած վկաները,
ասաց, որ «Շամիրամին դիտում է անձամբ իր թշնամի, սակայն հանուն Հայքի և
Նինվեի հարաբերությունների բարելավմանը, որպես հայոց թագուհի, եկել է
անձամբ Նինվեի տիրակալ Շամիրամին ասելու, որ ինքը Նինվեի տիրուհուն է
վստահում իր արքայազն որդու՝ ապագա հայոց արքայի խնամքն և
խնամատարությունը»:
Հայոց Նվարդ թագուհու այդ քայլով Հայքը պաշտպանեց իր անկախությունը: