Saturday, September 28, 2013

Goddess Anahit Descending from Mount Ararat

"Goddess Anahit Descending from Mount Ararat", 48"x40", oil on linen (2013)

"The cosmogonical legend of a river Hara  that descends from Mount Hara appears to have remained a part of living observance for many generations (for thousands of years). A Greek inscription from Roman times found in Asia Minor reads 'the great goddess Anaïtis of high Hara."

In my thoughts, I saw that the Mountain "Hara" is "Hara-rat" which is "Ararat", and that is what I depicted in this painting.

Սուրիկ Ասմարյան

September 29, 2013

Գեղանկարիչ Ռուբիկ Քոչարյանի /ԱՄՆ/ նոր նկարը:
Անահիտը իջնում է Արարատից...

Բարի լույս ՃԱՌԱԳԻ...քո վրա, ու քո մտահղացած հայոց Աստվուծուհիների
աստվածուհու, իմ կարծիքով դ ե ռ ա հ ա ս Անահիտի` Արարատից իջնելու
նկարին...
...երկար ժամանակ նկարի տպավորության տակ եմ...նախ ամերիկաներից ի~նչ
բնական ես տեսնում երկգագաթ Արարատները...Հետո քառաձի մարտակառքը`
իսկապես որ կանացի, առավել ևս Աստվածուհու կառքը, ինչպես որ Արտավազդի
դրամի վրա Անահիտի կառքն է պատկերված, որը այլ ձև ու կառուցվածք ուներ...
Դու գտել ես կառքի պատկերման հիանալի կառուցվածք:
Անահիտի ձիերը...ևս անարատ են ու անպաճուճ, դեռահաս ու հիանալի են,
պարուրված դիցական ամպերի մեջ...
Սկզբից մտացեցի, թե դեռահաս Անահիտ չի լինում, բայց երկար նայելով
համոզվեցի, որ դու ճիշտ ու տեղին ես գտել կերպարի` հասակի հետ կապված,
լուծումները...
Այսինքն, այլ է տաճարներում պատկերված Անահիտը, այլ պետք է լինի դիցական`
Արարատից վար իջնող դեռատի Ասվածուհին...
Այլ կարծիքներ չունեմ... իմ հիացմունքն ու երախտագիտությունն եմ
հայտնում` Անահիտ Աստվածուհու կերպարի գեղարվեստական արտացոլման և
վերակենդացման առթիվ /ես չգիտեի, թե գոյություն ունի հունական նման
տեքստ/...
Շնորհավորում եմ քեզ ու հայ ժողովրդին մեզ նման գեղարվեստական գործ
պարգևելու համար: Հավատացած եմ, որ <Տիգրանի հպարտություն> և <Անահիտի
տաճարում...> շարքի նկարների հետ, այս նոր նկարը իր արժանի տեղը կունենա
մեր ժողովրդի լավագույն զավակների կողմից, ինչպիսին Ռուբիկ Քոչարյան
նկարիչն է, ստեղծված գեղարվեստական գործերում...