Saturday, March 12, 2016

Presenting Temple Design to King Aram (Sketch)

"Presenting Temple Design to King Aram" (Sketch A), 16"x20", oil on linen (2016)
"Presenting Temple Design to King Aram" (Sketch B), 17"x22.5", oil on paper (2016)

ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎԸ/մ.թ.ա. 2- րդ հազարամյակի 19-18_րդ դարեր/


Աշխարհաժողովը Հայքի թագավորության միասնականության երաշխիքն և
ներկայացուցչական մարմինըն էր: Աշխարհաժողովը կոչված էր համատեղ ջանքերով
լուծումեր գտնել և լուծումներ տալ պետության և տարածքների առաջ ծառացած
ներքին և արտաքին հիմնախնդիրներին: Աշխահաժողովի հիմնադիրը, ղեկավարն ու
ոգին՝ Հայկյան Արամ արքան էր:

Հայքի անվտանգության երաշխիքը՝ Հայոց բանակն էր, որի գերագույն
հրամանատարն ու զորավարը՝ Հայկյան արքան էր: Հայոց թագավորության կամ
պետության գլուխ էր կանգնած Հայկազուն արքան: Ունենալով անսահմանափակ
իրավասություններ, երկրի արքան խաղաղ պայմաններում երկիրը ղեկավարում էր
Հայոց տերերի ՝ Հաքի Քրմապետի, Աշխարհների նահապետների, նախարարների,
իշխանների և երկրի չորս կողմերի՝ զորքերի հրամանատարների ակտիվ
մասնակցությամբ գումարվող Աշխարհաժողովի հետ համատեղ, հաշվի նստելով
Հայոց տերերի և պետության շահերի հավասարակշռման հետ՝ նպատակ ունենալով
լուծումներ տալ երկրի և տարածքների առջև ծառացած հիմնախնդիրներին:

Աշխարհաժողովը վարաբաշխում է իրականացնում պետական կառավարման
աստիճանակարգում: Աշխարհաժողով յուրաքանչյուր անդամ  ստանում է պետության
համար ունեցած իր «կշռը»՝ Աշխարհաժողովում ստանալով իրեն զբաղեցրած տեղի
արժանի «բարձը», ամրագրվում էր, որ ամեն մեկը իր ունեցվածքով և զորքով՝
հանդիսանում էր հայկական պետության ամբաժանելի մասը:

 Պետականության հիմքերը ամրապնդելու Արամի ձեռնարկած միջոցառումներից
շահած կողմը դարձավ Հայքի թագավորությունը՝ հանձինս միասնական
պետականության հիմնարկեքին: Շահած կողմ դարձան մանավանդ նահանգների և
գավառների անհայտ ու անանուն տերերը, որոնք դուրս եկան գավառային
անհայտության մշուշից և Արամի ջանքերով, նրանք դառնում են համահայկական
«դեմքեր». Աշխարհաժողովի միահամուռ որոշմամբ, նրանք ընդգրկվում են Հայոց
երևելիների կազմի մեջ:

Թե΄ երկրի տերերի և թե΄ երկրի բնականոն գոյության երաշխիքը՝ Հայքի
թագավորության ռազմական,  տնտեսական, սոցիալական զարգացմն էր: Այս
բնագավառում Արամի ֆենոմեն այն էր, որ նրան հաջողվում է երկրի
ապահովությունը ուղղակի կապել Հայոց տերերի ամենօրյա գործունեության և
պարտավորությունների հետ, հարկադրել էր նրանց՝ «բացել սեփական
գրպանները», հետամոտ լինել իրենց տարածքների սոցիալ - տնտեսական օրախնդիր
նախագծերի կատարմանը, տարածքների՝ տնտեսական զարգացմանը, ապահովել
համապետական առևտրա-տնտեսական փոխգործակցությունը, և Աշխարհաժողովի
որոշած չափով՝ Հայոց արքունի գանձարանին տրամադրել ֆինանսական, ռազմական
և նյութական ռեսուրսներ:

Իր հերթին Արամը առատորեն պագևներ էր բաժանում երկրի  ճանապարհներ
բարեկարգող շինարարներին, փոքր և մեծ գետերի վրա կամուրջներ, իջևանատներ,
զորանոցներ, ամրոցներ, մեհյաններ, տաճարներ, բերդեր կառուցող
վարպետներին, ճարտարապետներին և մատյաներն ստեղծող և նկարազարդող
մատենագիրներին:

Ջրառատ Հայքում պետությունը կայացել է կանոնավորելով ջ ր ի բաշխման
խնդիրը, Հայքը վերածվում է  ագրարային բնագավառի առաջին գյուտերի
հայրենիք: Հայկյան հայրենիքը՝ Առաջավոր Ասիայի  շեն ու բարգավաճ երկիրն
էր:

Արամի կառավարման օրոք երկրի յուրաքանչյուր բնակավայր ունեցավ
առևտրա-տնտեսական նշանակության շուկաներ, կառուցվեցին փայտի մշակման,
կարպետագործության և բանակի համար արտահագուստ և կոշիկներ արտադրող
արհեստանոցներ, կենցաղային և ռազմական նշանակության մետաղների ձուլարաներ
և վերամշակման դարբնոցներ, բանակը պարենով անխափան ապահովման մառաներ և
պահեստներ, մետաղամշակման արտադրամասեր: Երկիրը ունեցավ իր բարեկարգ
ջրանցքները, միջհամայնքային ջրատար առուները: Գործում էին թե ռազմական
գործի, թե տնտեսական նշանակության մասնագիտական և մեհենական դպրանոցներ,
մարզական և հանդիսությունների հրապարակներ:

Զարգացում ապրեց ներքին ու արտաքին առևտուրը: Հայքը արտադրում էր,
օգտագործում և հարևան երկրներ էին արտահանվում գյուղատնտեսական մթերքներ
և ապրանքներ: Հայկական գինու, ցորենի, վարսակի, քնջույթի, մրգերերի
տարբեր տեսակների, կաշվի և կաշվից պատրաստածած ապրանքների նկատմամբ մեծ
պահանջ կար Առաջավոր Ասիայիում և Եգիպտոսում:

Գտնվել էր քարյուղը, որը օգտագործվում էր ռազմական գործում և տնտեսական
նշանակության համար:

Հայքը արտադրում էր մարտական և բեռնատար կառքեր, մեծ թափ էր հավաքել
զենքերի արտադրությունը և նոր զենքերի տեխնոլոգիաների մշակությունը:

Հայքը դարձել էր զենքերի և զինամթերքի, նաև մարտակառքերի արտադրության և
արտահանման  կենտրոն:

Հաքի թագավորության տնտեսական բարձր զարգացման աստիճանի մասին են վկայում
ասորեստանյան նվաճողների սեպագրերում Հայք-Արմենիի մեծաքանակ քաղաքների և
բնակավայրերի թվարկումը, և հայ - Արմենիի առաջնորդների «անտակ
հարստության» հիշատակությունները, և հարևաների հետ առևտրական կապերի
սերտացումը և ապրանքափոխանակումը, մեծաքանական բանակի զինման
վավերագրումը:

Խորենացու Արամի մասին պատմագրության տողատակերի այն չասված
իրողությունը, որ Արամն հաջողվել էր իր 50-ամյա կառավարման տարիներին
Հայքը զերծ պահել ներքին ցնցումներից, իսկ հակառակորդի դեմ
պատերազմներում հաղթանակներ էր տարել, հաստատում է այն ճշմարտությունը,
որ Արամի ներքին քաղաքականության բնագավում ևս ունեցել էր ծանրակշիռ
հաջողություններ:

Հայկյան Արամի ֆենոմեներից մեկը նրա կողմից հայկյան պետության
դիվանագիտության օրակարգի՝ սկզբունքների ձևավորումը և արմատավորումն է:
Այն ձևորվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 19-18-րդ դարերի հայ-ասորեստանյան
 և հայ - հեթիթական փոխհարաբերությունների գործընթացներով, հիմնականում՝
Հայկյան Արամի թելադրած օրակարգով.

-վերջ էր տրված Հայքի, Ասսուրի և հեթիթների միջև նվաճողական և
ավարառուկան պատերազմներին, արշավանքներին և ամեն տեսակի
արկածախնդրություններին:

-Դիվանագիտական այդ օրակարգին չենթակվողները՝ պատժվելու էին հայկական
բանակի կողմից,

-դիվանագիտական օրակարգն ընդունողների համար՝ երաշխավորված էր հաշտ ու
խաղաղ գոյակցություն:

Խորենացին առաջիններից մեկը համարձակվեց փաստագրել, որ հին ու հնավանդ
ազգերի համաշխարհային մրցավազքում, Հայկը` Բելին, իսկ Հայկյան Արամը`
ասուրիների, հեթիթա-պոնտական ու մեդական տիրակալների դեմ՝ միմյանց
ոչնչացնելու, և հարևանների տարածքները նվաճելու անողոք մրցավազքում, հայ
նահապետներն ու արքաները տարել են փառահեղ հաղթանակներ, ստեղծել կամ
հիմնադրել են ազգային պետություն և պետականություն՝ կանխորոշելով հայոց
ազգի հարատևությունը:

Առաջավոր Ասիայի իր բոլոր ախոյանների դեմ տարած ջախջախիչ հաղթանակներով,
ԱլեքսանդրՄակեդոնացուցդեռ 1500
տարիառաջ,ՀայկյանԱրամըհռչակվելէրԱշխարհակալթագավոր, արքա` կայսր:
Հայկազունիզորավարնիրեն տված բոլոր ճակա-տամարտերում հաղթելէՀինԱրևելքի
բոլոր հզորտերություններիևցեղայինմիություն-ների զորքերին՝ նրանց
զորավարներին և  բանակները առաջնորդող արքաներին, իրավ-մամբ վաստակելով
ԱրամԱրիանունը:

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 19-18-րդ դդ փայլուն հաղթանակներ տանելով
հակառակորդների նկատմամբ, Հայկյան Արամը և նրա որդի Արա Գեղեցիկը
ՀինԱրևելքի և Միջագետքի վրա հաստատել են հայկական 69-ամյա
աշխարհակալություն՝ վաստա-կելով Առաջավոր Ասիայի առաջնային գահին
տիրանալու իրավունքը:

Արամը Հայքի Արարատյան թագավորության կազմի մեջ է միավորել միասնական
պետությունից հեռացած կամ հարևան երկրների կազմի մեջ անցած
հայկականհողերը, ինչով, իրավմամբ,
վաստակելէրԱրամՄիավորիչարքայիպատվավորտիտղոսը:

Հայկյան Արամի աշխարհակալությամբ հիմք է դրել հաղթված ցեղերի, ազգերի ու
պետությունների միջև դիվանագիտական սերտ կապեր հաստատելու նոր
մշակույթին, որով հայոց արքան հրաժարվել է գրավված ու նվաճված երկրներն
ու նրանց ժողովուրդներինստրկացնելու, թալանելուևավերելուգործելակերպից,
որովԱրամըվաստակելէրԲարե-րարթագավորի պատվավորտիտղոսը:
Բարիդրացիականհարաբերություններէհաստել  բոլորհարևաններիհետ, «ո΄չ»
էասել«չարի»ևուրիշազգերիհողերինվաճմանքաղաքա-կանությանը,
ինչովԱրամըվաստակելէրԱրամԲարիանունը:

 Ասորեստանի, Բաբելոնի և մեդիա-իրանական, խեթերի և փյունիկյան
պետությանների ագրեսիայի և  հնդեվրոպական ցեղերի ավերիչ արշավանքների դեմ
հանդիման, Հայաստանին հարևան մի շարք նշանավոր պետություններ վերացան
պատմության ասպարեզից` ժողովուրդները միաձուլվեցին կամ բնավ ոչնչացվեցին,
իսկ Արամ Հայկյան թագավորի հիմնադրած Արմենիան գոյատելով, հասել է 21
դար: Արամ թագավոր Հայկյանի հիմնադրած ազգային միասնական պետությունը
հաջողությամբ դիմակայեց ժամանակների ու դարաշրջանների բոլոր
փորձություն-ներին, հայտնի Աշխարհի պատմագրության քարտեզներում ու
ատլասներում հպարտորեն մնալով որպես հայկական պետության ու պետականության
հիմնադիր Արամի՝ Հայկից ու Հայկազունիների տոհմից սկիզբ առած, Հայքից
հետո հայության երկրորդ պատվանունը՝ Արմենիա, Armenia, Армения…

Այն հարցադրմանը, թե Հայաստանի և հայ ազգին ի՟նչ է տվել Արամ Հայկազունի
թագավորը իրեն գործունեությամբ, պատասխանը միանշնակ հստակ է.

♣ Միավորված Հայք,

♣ ինքնավստահություն սեփական ուժերի նկատմամբ,

♣ հայկական պետականության հաստատման պատմություն և

♣ իր ապուպապի անունով Հայք – Հայաստանն և իրեն անունը հավերժացնող՝
հայոց Արմենիա հայրենիքը:

Ս.Ասմարյան: Հայկյան Արամ պետական,
ռազմա-քաղաքական գործչի ԴԻՄԱՆԱԿԱՐԸ, Ե, 2016

King Artavazd II Welcoming Actresses to His Theater

"King Artavazd II Welcoming Actresses to His Theater", 24"x30", oil on linen (2016)
Արմավիր: Հայկական թատրոնի կենտրոն /մ.թ.ա. 8-1-ին դդ/

Արտաշատ մայրաքաղաքը զուրկ էր մշակութային հարմարություններից, և մինչ
ԹԱՏՐՈՆԻ կառուցումը, Հայոց Արմավիր մայրաքաղաքն է հանդիսացել

Մեծ Հայքի, այ թվում՝ երիտասարդ արքայազն Արտավազդի ոստանն ու նստավայրը:

Արմավիրի բլրի Ծաղկավանքի մոտ է գտնվել Արտավազդին վերագրվող սեպագիր արձանագրությամբ քարը, որը երիտասարդ արքայազնի կյանքի արմավիրյան շրջանի բանաստեղծություններից կամ թատերական պիեսներից մեկի դրվագն է ներկայացնում: Հնում արմավիրցիները որպես թատերական ներկայացումների արենա են օգտագործել Արմավիրի բլրի հարավային և հյուսիսային լանջերը:

Ծաղկավանքի շրջանում էր կառուցված թատրոնը` ՙԱրտավազդի քար՚-ի հարևանությամբ: Թատրոնի
գլխամասում, բլրի գագաթին էր տեղակայված Անահիտի տաճարը և

Անահիտի արձանը…

Տաճարի ճակատային մասում էին տեղակայված հնագետների գտած արձանագրությունները /1904, 1911 և 1929 թթ/:

Մայրաքաղաքի մեծաքանակ բնակչության առկայությունը հնարավորություն է ընձեռել հնադարյան թատերագիրներին, պոետներին, դերասաններին, իսկ մ.թ.ա. 69 -ական թթ. մեր արվեստասեր, բանաստեղծ, դրամատուրգ Արտավազդ ար­քայազնին /ապագա Արտավազդ Բ արքա/, Արմավիրում կազմակերպել թատրոն և թատերական ներկայացումներ, նաև Նավասարդյան խաղերը…

Հայկազունիների և հայոց Երվանդունիների մայրաքաղաք Արմավիրում է գտնվել թատերական դիմակների, հնագույն թատ­րոնի հետքերի, դերասանների, պոետների ու դրամատուրգների մասին, այն էլ արձանագրություններով հաստատված հիմնավորումները կարելի է գտնել թատրոնի մասին հրատարակված գրականության էջերում:

1911 թվին Արմավիր բլրի հարավային լանջին, Գ. Գոյանի բնորոշումամբ` Անահիտի տաճարի մոտակայքում, հայտնաբերվել է սեպագիր արձանագրություն: Արմավիր է եկել ակադեմիկոս Յ. Ի. Սմիրնովը: Նրա համար
մաքրել են քարի շրջակայքը` 1,5 մետր բարձրությամբ և 1,75 լայնությամբ:

Այդ մարմարե – մոխրագույն բազալտե քարի վրա փորագրված /գծանշված/ էին երեք արձանագրություններ՝ առաջինը ութ տող, երկրորդը՝ 12 տող և երրորդը` 5 տող: Սմիրնովը հիմնավորեց, որ այն գրված էր հունարեն, և այն հայոց արքա Արտավազդի ողբերգություններից մեկն է:

Ըստ ժամանակագրերի, Արտավազդ արքայազնը ողբերգու­թյունների, պատմական ստեղծագործությունների և ճառերի հեղինակ էր, ինչն, իբրև հաստատվել է Արմավիրի գտածոյով: 1927 թվ. հնագետները Արմավիրում գտան երկրորդ արձանագրությունը, որի վրա կար չորսը հունարեն արձանագրություն:

1942 թվին հրապարակվում է դրանց բովանդակությունները, ըստ որի` ՙՄեր առջև է մեզ համար անհայտ ողբերգության հատված­ներ…որոնք առնչվում են հայոց մեջ մեծ պաշտամունք ունեցող Անահիտ աստվածուհուն՚, որը  մեջբերենք այն ռուսերենից բառացի թարգմանությամբ. ՙՀելլենիս­տական

մշակույթը Հայաստան է թափանցել վաղ` Երվանդունիների օրոք: Մանանդյանը ևս հաստատում է, որ Արմավիրի առաջին արձանա­գրության հեղինակը Արտավազդն  է, անելով այն եզրակացությունը, որ Արմավիրում է եղել Անահիտի տաճարը, արձանագրությունները կազմում են մի ամբողջություն, գրվածքը բովանդակությամբ կապված է իրար, ինչի  համար պոետը գրիչ է վերցրել, իսկ քարի վրա արձանագրողը` իր գործիքները, այլապես ի՞նչն է դրդել մեր ապուպապերին երեք արձանագրությունները անել մեկ քարի վրա:
Արձանագրության հեղինակը  սովորեցնում է, թե ինչպես է անհրաժեշտ ապրել, որպեսզի իրենց վրա չթափվի ՙռազմատենչ աստվածուհու՚ բարկությունն ու պատիժը, որը ոչ երկիմաստորեն սպառնում է բոլոր նրանց, ովքեր չէին պահպանում իրեն  գրածը: Հ. Մանանդյանը համաձայնվում էր ռուս գիտնականների հետ, թե այն ունի ընծայաբերման բնույթ, պարունակում են ընծայաբերության /նվիրաբերության/ ցանկը` չորս ձիեր և մարտակառքեր, և մեկ ոչ մեծ նկար, որոնք տրվել են դերասաններին /բերված են հունական անուններ. հեղ./: Եվ որ արձանագրությունները գրված են հունարեն լեզվով, մեզ չպետք է շփոթեցնի` հայկական հասարակության բարձր խավի մեջ տարածված էր հունարեն լեզուն…

Ուսումնասիրողները համաձայն են` ա/. 1911 թվ. գտած արձանագրությունը գտնվել է Արմավիրի տաճարի մոտ, բ/. առաջին արձանագրությունը ունի բարոյախրատական բնույթ, գ/. երրորդ արձանագրությանը պարունակում է Անահիտի զոհաբերությունների ցանկը, դ/. առաջին երկու գրությունները արված են բանաստեղծությամբ, ինչի համար էլ ռուս հնագետները այն վերագրել են Արտավազդին: Հետագայում հրաժարվել են սեպագիրը վերագրել Արտավազդին, քանի որ դրանցում չկար Արտավազդի անունը: Դրանց ստեղծման ժամանակը հետ են տանում Երվանդունի Վերջինի թագավորության տարիները, ինչը եթե ապացուցվի, ապա կարելի է ենթադրել, որ Արմավիրը ունեցել է տեղական պոետներ ու դրամատուրգներ, որոնք եղել են Արտավազդի նախորդները:

1988-ին Արմավիրում հայտնաբերվեց Արմավիրի թատրոնի մասին  նոր գտածո՝ մ.թ.ա. 8-րդ դարի ԲիՀայնիլի արքա Սեդրակ-Սարդուրի Բթատրականացված հանդեսի <էլամերեն կոչվող> սեպագիրը, որը թվագրվում է
<Գիլգամիշի դարաշրջանով>, և որ Արմավիրի թատրոնում է տեղի ունեցել Սարդուրի և նրա էլամցի տիկնոջ հարսանյաց՝ թատրականացված ներկայացումը...

Հետևաբար, թատրոնը Հայաստանում առա­ջացել է  մ.թ.ա. 8 դարերում,-
Սարդուրի Բ օրոք, որի Արմավիրում թողած իր արձանագրության համաձայն իր թատերականացված հարցանյաց հանդեսը անցկացրել է Արմավիր  թատրոնում, ԹԱՏՐՈՆ, որը ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՎ, արքայազ Արտավազդը վերածեց իր դրամաների և ողբերգության բերադրման Ա Ր Ե Ն Ա Յ Ի:

Հավելենք, որ Արմավիրում կատարված պեղումների ընթացքում գտնվել են թատերական դիմակներ, քանզի հնում դերասանները հանդես են եկել միայն դիմակով, և միայն Գևորգ Գոյանի աշխատության էջերում կգտնեք արմավիրյան դերասանների դիմակների պատկերները, որոնք պահպանվում են

Հայաստանի թանգարաններում: