Saturday, March 12, 2016

Presenting Temple Design to King Aram (Sketch)

"Presenting Temple Design to King Aram" (Sketch A), 16"x20", oil on linen (2016)
"Presenting Temple Design to King Aram" (Sketch B), 17"x22.5", oil on paper (2016)

ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎԸ/մ.թ.ա. 2- րդ հազարամյակի 19-18_րդ դարեր/


Աշխարհաժողովը Հայքի թագավորության միասնականության երաշխիքն և
ներկայացուցչական մարմինըն էր: Աշխարհաժողովը կոչված էր համատեղ ջանքերով
լուծումեր գտնել և լուծումներ տալ պետության և տարածքների առաջ ծառացած
ներքին և արտաքին հիմնախնդիրներին: Աշխահաժողովի հիմնադիրը, ղեկավարն ու
ոգին՝ Հայկյան Արամ արքան էր:

Հայքի անվտանգության երաշխիքը՝ Հայոց բանակն էր, որի գերագույն
հրամանատարն ու զորավարը՝ Հայկյան արքան էր: Հայոց թագավորության կամ
պետության գլուխ էր կանգնած Հայկազուն արքան: Ունենալով անսահմանափակ
իրավասություններ, երկրի արքան խաղաղ պայմաններում երկիրը ղեկավարում էր
Հայոց տերերի ՝ Հաքի Քրմապետի, Աշխարհների նահապետների, նախարարների,
իշխանների և երկրի չորս կողմերի՝ զորքերի հրամանատարների ակտիվ
մասնակցությամբ գումարվող Աշխարհաժողովի հետ համատեղ, հաշվի նստելով
Հայոց տերերի և պետության շահերի հավասարակշռման հետ՝ նպատակ ունենալով
լուծումներ տալ երկրի և տարածքների առջև ծառացած հիմնախնդիրներին:

Աշխարհաժողովը վարաբաշխում է իրականացնում պետական կառավարման
աստիճանակարգում: Աշխարհաժողով յուրաքանչյուր անդամ  ստանում է պետության
համար ունեցած իր «կշռը»՝ Աշխարհաժողովում ստանալով իրեն զբաղեցրած տեղի
արժանի «բարձը», ամրագրվում էր, որ ամեն մեկը իր ունեցվածքով և զորքով՝
հանդիսանում էր հայկական պետության ամբաժանելի մասը:

 Պետականության հիմքերը ամրապնդելու Արամի ձեռնարկած միջոցառումներից
շահած կողմը դարձավ Հայքի թագավորությունը՝ հանձինս միասնական
պետականության հիմնարկեքին: Շահած կողմ դարձան մանավանդ նահանգների և
գավառների անհայտ ու անանուն տերերը, որոնք դուրս եկան գավառային
անհայտության մշուշից և Արամի ջանքերով, նրանք դառնում են համահայկական
«դեմքեր». Աշխարհաժողովի միահամուռ որոշմամբ, նրանք ընդգրկվում են Հայոց
երևելիների կազմի մեջ:

Թե΄ երկրի տերերի և թե΄ երկրի բնականոն գոյության երաշխիքը՝ Հայքի
թագավորության ռազմական,  տնտեսական, սոցիալական զարգացմն էր: Այս
բնագավառում Արամի ֆենոմեն այն էր, որ նրան հաջողվում է երկրի
ապահովությունը ուղղակի կապել Հայոց տերերի ամենօրյա գործունեության և
պարտավորությունների հետ, հարկադրել էր նրանց՝ «բացել սեփական
գրպանները», հետամոտ լինել իրենց տարածքների սոցիալ - տնտեսական օրախնդիր
նախագծերի կատարմանը, տարածքների՝ տնտեսական զարգացմանը, ապահովել
համապետական առևտրա-տնտեսական փոխգործակցությունը, և Աշխարհաժողովի
որոշած չափով՝ Հայոց արքունի գանձարանին տրամադրել ֆինանսական, ռազմական
և նյութական ռեսուրսներ:

Իր հերթին Արամը առատորեն պագևներ էր բաժանում երկրի  ճանապարհներ
բարեկարգող շինարարներին, փոքր և մեծ գետերի վրա կամուրջներ, իջևանատներ,
զորանոցներ, ամրոցներ, մեհյաններ, տաճարներ, բերդեր կառուցող
վարպետներին, ճարտարապետներին և մատյաներն ստեղծող և նկարազարդող
մատենագիրներին:

Ջրառատ Հայքում պետությունը կայացել է կանոնավորելով ջ ր ի բաշխման
խնդիրը, Հայքը վերածվում է  ագրարային բնագավառի առաջին գյուտերի
հայրենիք: Հայկյան հայրենիքը՝ Առաջավոր Ասիայի  շեն ու բարգավաճ երկիրն
էր:

Արամի կառավարման օրոք երկրի յուրաքանչյուր բնակավայր ունեցավ
առևտրա-տնտեսական նշանակության շուկաներ, կառուցվեցին փայտի մշակման,
կարպետագործության և բանակի համար արտահագուստ և կոշիկներ արտադրող
արհեստանոցներ, կենցաղային և ռազմական նշանակության մետաղների ձուլարաներ
և վերամշակման դարբնոցներ, բանակը պարենով անխափան ապահովման մառաներ և
պահեստներ, մետաղամշակման արտադրամասեր: Երկիրը ունեցավ իր բարեկարգ
ջրանցքները, միջհամայնքային ջրատար առուները: Գործում էին թե ռազմական
գործի, թե տնտեսական նշանակության մասնագիտական և մեհենական դպրանոցներ,
մարզական և հանդիսությունների հրապարակներ:

Զարգացում ապրեց ներքին ու արտաքին առևտուրը: Հայքը արտադրում էր,
օգտագործում և հարևան երկրներ էին արտահանվում գյուղատնտեսական մթերքներ
և ապրանքներ: Հայկական գինու, ցորենի, վարսակի, քնջույթի, մրգերերի
տարբեր տեսակների, կաշվի և կաշվից պատրաստածած ապրանքների նկատմամբ մեծ
պահանջ կար Առաջավոր Ասիայիում և Եգիպտոսում:

Գտնվել էր քարյուղը, որը օգտագործվում էր ռազմական գործում և տնտեսական
նշանակության համար:

Հայքը արտադրում էր մարտական և բեռնատար կառքեր, մեծ թափ էր հավաքել
զենքերի արտադրությունը և նոր զենքերի տեխնոլոգիաների մշակությունը:

Հայքը դարձել էր զենքերի և զինամթերքի, նաև մարտակառքերի արտադրության և
արտահանման  կենտրոն:

Հաքի թագավորության տնտեսական բարձր զարգացման աստիճանի մասին են վկայում
ասորեստանյան նվաճողների սեպագրերում Հայք-Արմենիի մեծաքանակ քաղաքների և
բնակավայրերի թվարկումը, և հայ - Արմենիի առաջնորդների «անտակ
հարստության» հիշատակությունները, և հարևաների հետ առևտրական կապերի
սերտացումը և ապրանքափոխանակումը, մեծաքանական բանակի զինման
վավերագրումը:

Խորենացու Արամի մասին պատմագրության տողատակերի այն չասված
իրողությունը, որ Արամն հաջողվել էր իր 50-ամյա կառավարման տարիներին
Հայքը զերծ պահել ներքին ցնցումներից, իսկ հակառակորդի դեմ
պատերազմներում հաղթանակներ էր տարել, հաստատում է այն ճշմարտությունը,
որ Արամի ներքին քաղաքականության բնագավում ևս ունեցել էր ծանրակշիռ
հաջողություններ:

Հայկյան Արամի ֆենոմեներից մեկը նրա կողմից հայկյան պետության
դիվանագիտության օրակարգի՝ սկզբունքների ձևավորումը և արմատավորումն է:
Այն ձևորվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 19-18-րդ դարերի հայ-ասորեստանյան
 և հայ - հեթիթական փոխհարաբերությունների գործընթացներով, հիմնականում՝
Հայկյան Արամի թելադրած օրակարգով.

-վերջ էր տրված Հայքի, Ասսուրի և հեթիթների միջև նվաճողական և
ավարառուկան պատերազմներին, արշավանքներին և ամեն տեսակի
արկածախնդրություններին:

-Դիվանագիտական այդ օրակարգին չենթակվողները՝ պատժվելու էին հայկական
բանակի կողմից,

-դիվանագիտական օրակարգն ընդունողների համար՝ երաշխավորված էր հաշտ ու
խաղաղ գոյակցություն:

Խորենացին առաջիններից մեկը համարձակվեց փաստագրել, որ հին ու հնավանդ
ազգերի համաշխարհային մրցավազքում, Հայկը` Բելին, իսկ Հայկյան Արամը`
ասուրիների, հեթիթա-պոնտական ու մեդական տիրակալների դեմ՝ միմյանց
ոչնչացնելու, և հարևանների տարածքները նվաճելու անողոք մրցավազքում, հայ
նահապետներն ու արքաները տարել են փառահեղ հաղթանակներ, ստեղծել կամ
հիմնադրել են ազգային պետություն և պետականություն՝ կանխորոշելով հայոց
ազգի հարատևությունը:

Առաջավոր Ասիայի իր բոլոր ախոյանների դեմ տարած ջախջախիչ հաղթանակներով,
ԱլեքսանդրՄակեդոնացուցդեռ 1500
տարիառաջ,ՀայկյանԱրամըհռչակվելէրԱշխարհակալթագավոր, արքա` կայսր:
Հայկազունիզորավարնիրեն տված բոլոր ճակա-տամարտերում հաղթելէՀինԱրևելքի
բոլոր հզորտերություններիևցեղայինմիություն-ների զորքերին՝ նրանց
զորավարներին և  բանակները առաջնորդող արքաներին, իրավ-մամբ վաստակելով
ԱրամԱրիանունը:

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի 19-18-րդ դդ փայլուն հաղթանակներ տանելով
հակառակորդների նկատմամբ, Հայկյան Արամը և նրա որդի Արա Գեղեցիկը
ՀինԱրևելքի և Միջագետքի վրա հաստատել են հայկական 69-ամյա
աշխարհակալություն՝ վաստա-կելով Առաջավոր Ասիայի առաջնային գահին
տիրանալու իրավունքը:

Արամը Հայքի Արարատյան թագավորության կազմի մեջ է միավորել միասնական
պետությունից հեռացած կամ հարևան երկրների կազմի մեջ անցած
հայկականհողերը, ինչով, իրավմամբ,
վաստակելէրԱրամՄիավորիչարքայիպատվավորտիտղոսը:

Հայկյան Արամի աշխարհակալությամբ հիմք է դրել հաղթված ցեղերի, ազգերի ու
պետությունների միջև դիվանագիտական սերտ կապեր հաստատելու նոր
մշակույթին, որով հայոց արքան հրաժարվել է գրավված ու նվաճված երկրներն
ու նրանց ժողովուրդներինստրկացնելու, թալանելուևավերելուգործելակերպից,
որովԱրամըվաստակելէրԲարե-րարթագավորի պատվավորտիտղոսը:
Բարիդրացիականհարաբերություններէհաստել  բոլորհարևաններիհետ, «ո΄չ»
էասել«չարի»ևուրիշազգերիհողերինվաճմանքաղաքա-կանությանը,
ինչովԱրամըվաստակելէրԱրամԲարիանունը:

 Ասորեստանի, Բաբելոնի և մեդիա-իրանական, խեթերի և փյունիկյան
պետությանների ագրեսիայի և  հնդեվրոպական ցեղերի ավերիչ արշավանքների դեմ
հանդիման, Հայաստանին հարևան մի շարք նշանավոր պետություններ վերացան
պատմության ասպարեզից` ժողովուրդները միաձուլվեցին կամ բնավ ոչնչացվեցին,
իսկ Արամ Հայկյան թագավորի հիմնադրած Արմենիան գոյատելով, հասել է 21
դար: Արամ թագավոր Հայկյանի հիմնադրած ազգային միասնական պետությունը
հաջողությամբ դիմակայեց ժամանակների ու դարաշրջանների բոլոր
փորձություն-ներին, հայտնի Աշխարհի պատմագրության քարտեզներում ու
ատլասներում հպարտորեն մնալով որպես հայկական պետության ու պետականության
հիմնադիր Արամի՝ Հայկից ու Հայկազունիների տոհմից սկիզբ առած, Հայքից
հետո հայության երկրորդ պատվանունը՝ Արմենիա, Armenia, Армения…

Այն հարցադրմանը, թե Հայաստանի և հայ ազգին ի՟նչ է տվել Արամ Հայկազունի
թագավորը իրեն գործունեությամբ, պատասխանը միանշնակ հստակ է.

♣ Միավորված Հայք,

♣ ինքնավստահություն սեփական ուժերի նկատմամբ,

♣ հայկական պետականության հաստատման պատմություն և

♣ իր ապուպապի անունով Հայք – Հայաստանն և իրեն անունը հավերժացնող՝
հայոց Արմենիա հայրենիքը:

Ս.Ասմարյան: Հայկյան Արամ պետական,
ռազմա-քաղաքական գործչի ԴԻՄԱՆԱԿԱՐԸ, Ե, 2016