"King Artavazd II Welcoming Actresses to His Theater", 24"x30", oil on linen (2016) |
Արտաշատ մայրաքաղաքը զուրկ էր մշակութային հարմարություններից, և մինչ
ԹԱՏՐՈՆԻ կառուցումը, Հայոց Արմավիր մայրաքաղաքն է հանդիսացել
Մեծ Հայքի, այ թվում՝ երիտասարդ արքայազն Արտավազդի ոստանն ու նստավայրը:
Արմավիրի բլրի Ծաղկավանքի մոտ է գտնվել Արտավազդին վերագրվող սեպագիր արձանագրությամբ քարը, որը երիտասարդ արքայազնի կյանքի արմավիրյան շրջանի բանաստեղծություններից կամ թատերական պիեսներից մեկի դրվագն է ներկայացնում: Հնում արմավիրցիները որպես թատերական ներկայացումների արենա են օգտագործել Արմավիրի բլրի հարավային և հյուսիսային լանջերը:
Ծաղկավանքի շրջանում էր կառուցված թատրոնը` ՙԱրտավազդի քար՚-ի հարևանությամբ: Թատրոնի
գլխամասում, բլրի գագաթին էր տեղակայված Անահիտի տաճարը և
Անահիտի արձանը…
Տաճարի ճակատային մասում էին տեղակայված հնագետների գտած արձանագրությունները /1904, 1911 և 1929 թթ/:
Մայրաքաղաքի մեծաքանակ բնակչության առկայությունը հնարավորություն է ընձեռել հնադարյան թատերագիրներին, պոետներին, դերասաններին, իսկ մ.թ.ա. 69 -ական թթ. մեր արվեստասեր, բանաստեղծ, դրամատուրգ Արտավազդ արքայազնին /ապագա Արտավազդ Բ արքա/, Արմավիրում կազմակերպել թատրոն և թատերական ներկայացումներ, նաև Նավասարդյան խաղերը…
Հայկազունիների և հայոց Երվանդունիների մայրաքաղաք Արմավիրում է գտնվել թատերական դիմակների, հնագույն թատրոնի հետքերի, դերասանների, պոետների ու դրամատուրգների մասին, այն էլ արձանագրություններով հաստատված հիմնավորումները կարելի է գտնել թատրոնի մասին հրատարակված գրականության էջերում:
1911 թվին Արմավիր բլրի հարավային լանջին, Գ. Գոյանի բնորոշումամբ` Անահիտի տաճարի մոտակայքում, հայտնաբերվել է սեպագիր արձանագրություն: Արմավիր է եկել ակադեմիկոս Յ. Ի. Սմիրնովը: Նրա համար
մաքրել են քարի շրջակայքը` 1,5 մետր բարձրությամբ և 1,75 լայնությամբ:
Այդ մարմարե – մոխրագույն բազալտե քարի վրա փորագրված /գծանշված/ էին երեք արձանագրություններ՝ առաջինը ութ տող, երկրորդը՝ 12 տող և երրորդը` 5 տող: Սմիրնովը հիմնավորեց, որ այն գրված էր հունարեն, և այն հայոց արքա Արտավազդի ողբերգություններից մեկն է:
Ըստ ժամանակագրերի, Արտավազդ արքայազնը ողբերգությունների, պատմական ստեղծագործությունների և ճառերի հեղինակ էր, ինչն, իբրև հաստատվել է Արմավիրի գտածոյով: 1927 թվ. հնագետները Արմավիրում գտան երկրորդ արձանագրությունը, որի վրա կար չորսը հունարեն արձանագրություն:
1942 թվին հրապարակվում է դրանց բովանդակությունները, ըստ որի` ՙՄեր առջև է մեզ համար անհայտ ողբերգության հատվածներ…որոնք առնչվում են հայոց մեջ մեծ պաշտամունք ունեցող Անահիտ աստվածուհուն՚, որը մեջբերենք այն ռուսերենից բառացի թարգմանությամբ. ՙՀելլենիստական
մշակույթը Հայաստան է թափանցել վաղ` Երվանդունիների օրոք: Մանանդյանը ևս հաստատում է, որ Արմավիրի առաջին արձանագրության հեղինակը Արտավազդն է, անելով այն եզրակացությունը, որ Արմավիրում է եղել Անահիտի տաճարը, արձանագրությունները կազմում են մի ամբողջություն, գրվածքը բովանդակությամբ կապված է իրար, ինչի համար պոետը գրիչ է վերցրել, իսկ քարի վրա արձանագրողը` իր գործիքները, այլապես ի՞նչն է դրդել մեր ապուպապերին երեք արձանագրությունները անել մեկ քարի վրա:
Արձանագրության հեղինակը սովորեցնում է, թե ինչպես է անհրաժեշտ ապրել, որպեսզի իրենց վրա չթափվի ՙռազմատենչ աստվածուհու՚ բարկությունն ու պատիժը, որը ոչ երկիմաստորեն սպառնում է բոլոր նրանց, ովքեր չէին պահպանում իրեն գրածը: Հ. Մանանդյանը համաձայնվում էր ռուս գիտնականների հետ, թե այն ունի ընծայաբերման բնույթ, պարունակում են ընծայաբերության /նվիրաբերության/ ցանկը` չորս ձիեր և մարտակառքեր, և մեկ ոչ մեծ նկար, որոնք տրվել են դերասաններին /բերված են հունական անուններ. հեղ./: Եվ որ արձանագրությունները գրված են հունարեն լեզվով, մեզ չպետք է շփոթեցնի` հայկական հասարակության բարձր խավի մեջ տարածված էր հունարեն լեզուն…
Ուսումնասիրողները համաձայն են` ա/. 1911 թվ. գտած արձանագրությունը գտնվել է Արմավիրի տաճարի մոտ, բ/. առաջին արձանագրությունը ունի բարոյախրատական բնույթ, գ/. երրորդ արձանագրությանը պարունակում է Անահիտի զոհաբերությունների ցանկը, դ/. առաջին երկու գրությունները արված են բանաստեղծությամբ, ինչի համար էլ ռուս հնագետները այն վերագրել են Արտավազդին: Հետագայում հրաժարվել են սեպագիրը վերագրել Արտավազդին, քանի որ դրանցում չկար Արտավազդի անունը: Դրանց ստեղծման ժամանակը հետ են տանում Երվանդունի Վերջինի թագավորության տարիները, ինչը եթե ապացուցվի, ապա կարելի է ենթադրել, որ Արմավիրը ունեցել է տեղական պոետներ ու դրամատուրգներ, որոնք եղել են Արտավազդի նախորդները:
1988-ին Արմավիրում հայտնաբերվեց Արմավիրի թատրոնի մասին նոր գտածո՝ մ.թ.ա. 8-րդ դարի ԲիՀայնիլի արքա Սեդրակ-Սարդուրի Բթատրականացված հանդեսի <էլամերեն կոչվող> սեպագիրը, որը թվագրվում է
<Գիլգամիշի դարաշրջանով>, և որ Արմավիրի թատրոնում է տեղի ունեցել Սարդուրի և նրա էլամցի տիկնոջ հարսանյաց՝ թատրականացված ներկայացումը...
Հետևաբար, թատրոնը Հայաստանում առաջացել է մ.թ.ա. 8 դարերում,-
Սարդուրի Բ օրոք, որի Արմավիրում թողած իր արձանագրության համաձայն իր թատերականացված հարցանյաց հանդեսը անցկացրել է Արմավիր թատրոնում, ԹԱՏՐՈՆ, որը ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՎ, արքայազ Արտավազդը վերածեց իր դրամաների և ողբերգության բերադրման Ա Ր Ե Ն Ա Յ Ի:
Հավելենք, որ Արմավիրում կատարված պեղումների ընթացքում գտնվել են թատերական դիմակներ, քանզի հնում դերասանները հանդես են եկել միայն դիմակով, և միայն Գևորգ Գոյանի աշխատության էջերում կգտնեք արմավիրյան դերասանների դիմակների պատկերները, որոնք պահպանվում են
Հայաստանի թանգարաններում: